Հունվարի 3, 2020

Առաջին Օգնություն

EMERGENCY FIRST RESPONSE/EFR-Ը ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ Է:

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՑՆԵԼ EFR ԴԱՍԸՆԹԱՑԸ

— Ինչպես ցույց է տալիս փորձը, առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարողությունը կարող է պետք գալ ոչ միայն հերոսական մասնագիտությունների տեր մարդկանց կամ էքստրեմալ մարզաձևերի սիրահարներին, այլև սովորական քաղաքացիներին։ Մենք երբեք չգիտենք, թե երբ տեղի կունենա դժբախտ պատահարը, կամ երբ կառաջանա ՈՒՐԻՇԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ անհրաժեշտություն։ Ուստի, չափազանց կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր ոք իմանա, թե ինչպես պետք է օգնել տուժածին կամ հիվանդ մարդուն, ինչպես ցուցաբերել առաջին օգնություն և, ի վերջո, ինչպես փրկել ինչ-որ մեկի կյանքը, եթե հանկարծ երբևէ դրա անհրաժեշտությունն առաջանա։ Հենց այդ պատճառով առաջին օգնության դասընթացները ողջ աշխարհում մտցվել են հանրակրթական ծրագրում։
— Դասընթացը կսովորեցնի մասնակիցներին, թե ինչպես արձագանքել և առաջին օգնություն ցուցաբերել մարդու կյանքի համար վտանգավոր իրավիճակների առաջացման դեպքում։
— Ուսուցումը նպատակ ունի մասնակիցներին հաղորդել վստահություն սեփական ուժերի հանդեպ իրական արտակարգ դրության առաջացման պարագայում։

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ EFR ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

— Ծրագրի շրջանակում դասընթացները կարող է անցնել ցանկացած մարդ, անկախ այն բանից՝ դայվե՞ր (սուզորդ) է նա, թե՞ ոչ։ Տարիքային սահմանափակումներ չկան։
— Ընկերությունների և ֆիրմաների աշխատակիցները, որտեղ առաջին բուժօգնության ցուցաբերման հմտությունների առկայությունը պարտադիր է (սպասարկման ոլորտի աշխատակիցներ, ուսուցիչներ, դաստիարակներ, տարբեր մարզաձևերի, ֆիթնեսի հրահանգիչներ), ծնողները և, իհարկե, դայվերները։

EFR բարձրորակ հրահանգչի ղեկավարությամբ EFR հմտություններ ստանալով՝ դուք կարող եք, առաջին հերթին, արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերել տուժածներին, ինչպես նաև ստանալ միջազգային՝ ողջ աշխարհում ընդունված EFR ՎԿԱՅԱԿԱՆ, որը հետագայում, գուցե, ձեզ պետք կգա աշխատանքի ընդունվելիս մարզական-սպասարկման, հանրակրթական և այլ ոլորտներում։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

— Դասընթացը կարելի է անցնել մեկ օրում՝ պայմանով, որ նախապես յուրացնեք տեսական ամբողջ նյութը, որը ներկայացված է Emergency First Response ուսանողի դասագրքում։
— Ստանդարտ տարբերակով դասընթացը տևում է 1 օր՝ 8 ժամ պարապմունքներով։
— Խումբ հավաքվելու դեպքում դասընթացը կտևի 4 օր, 2 ժամ պարապմունքներով։
— Խմբի մասնակիցների նվազագույն թիվը՝ 6, առավելագույնը՝ 12 մարդ։
— Հրահանգչի հետ միասին դուք կկազմեք պարապմունքների՝ ձեզ հարմար դասացուցակ։
— Դասընթացները կվարվեն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Դասընթացի արժեքը։

EMERGENCY FIRST RESPONSE ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ԴԱՍԸՆԹԱՑԻ ՉՈՐՍ ԲԱՂԱԴՐԻՉ

Emergency First Response բուժօգնության ցուցաբերման ծրագիրը մշակվել է ILCOR միջազգային կոմիտեի չափորոշիչների հիման վրա և մարդկանց օգնության ցուցաբերման ընթացակարգի ժամանակակից պահանջներին համապատասխան։

      1. EFR Primary Care – CPR (Առաջնային օգնություն արտակարգ իրավիճակում – սիրտ-թոքային վերակենդանացում/ՍԹՎ) – Առաջնային օգնություն (ՍԹՎ) դասընթացում դասավանդվում են հետևյալ հմտությունները. պատահարի տեղի գնահատում և անվտանգության ընդհանուր միջոցներ, պաշտպանություն վարակիչ հիվանդություններից՝ օգնություն ցուցաբերելիս, ներառյալ պաշտպանության օգտագործումը, տուժածի վիճակի առաջնային գնահատումը, արհեստական շնչառություն, սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ), օգնության ցուցաբերում շնչուղիների բլոկադայի դեպքում (տուժածը գիտակից կամ անգիտակից վիճակում է), օգնության ցուցաբերում ուժեղ արնահոսության դեպքում, օգնության ցուցաբերում շոկի դեպքում, օգնության ցուցաբերում ոսկրածուծի վնասվածքի դեպքում; խորհուրդ տրվող հմտություններն են. ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորի (AED) օգտագործումը, թթվածնի օգտագործումը տուժածին օգնություն ցուցաբերելիս։
       
      2. FR Secondary Care — First Aid (Երկրորդային օգնություն արտակարգ իրավիճակում – առաջին բուժօգնություն – օգնություն մարմնական վնասվածքների և հիվանդությունների ժամանակ, որոնք տուժածի կյանքին անմիջապես սպառնալիք չեն ներկայացնում։ Տեսության ուսումնասիրման, մոդելավորված սցենարներում հմտությունների և գործողությունների մշակման ճանապարհով ուսանողները սովորում են կատարել տուժածի վիճակի երկրորդային գնահատում և ցուցաբերել առաջին բուժօգնություն։ Դասընթացի ժամանակ դասավանդվող երկրորդային օգնության ցուցաբերման հմտությունները – մարմնական վնասվածքների գնահատում; հիվանդության գնահատում; վիրակապում; օգնության ցուցաբերում հոդախախտերի և կոտրվածքների դեպքում։ Դասընթացները ներառում են տեղեկատվական բաժիններ հետևյալ թեմաների վերաբերյալ. ալերգիկ ռեակցիաներ, վնասվածքներ, այրվածքներ, քիմիական այրվածքներ, ՍԹՎ (մեծահասակ, երեխա, մանկիկ), օգնության ցուցաբերում շնչարգելության ժամանակ (մեծահասակ և մանկիկ), կակղամորթերի ծակոցներ, այրվածքներ մարջաններից, մեդուզաներից ու խութերից, կտրվածքներ, ատամների վնասվածքներ, դիաբետիկ նոպաներ, հոդախախտեր և կոտրվածքներ, էլեկտրական այրվածքներ, աչքերի վնասվածքներ, առաջին օգնության դեղատուփի պատրաստում, ձկնափշերի ծակոցներ, ցրտահարություններ, գերտաքացում, ջերմային հարվածներ, սրտի նոպաներ, ցրտահարություններ, հիվանդության գնահատում, մարմնական վնասվածքների գնահատում, միջատների խայթոցներ, ութոտնուկների խայթոցներ, թունավորումներ, արհեստական շնչառություն (մեծահասակ, երեխա, մանկիկ), քերծվածքներ, դողէրոցքային նոպաներ, օձի խայթոցներ, սարդերի խայթոցներ, հոդախախտեր և ջլերի ոլորում, ուղեղի արյան շրջանառության սուր խախտում, ջերմային վնասվածքներ, թունավոր խայթոցներ և ծակոցներ։
       
      3. EFR Care for Сhildren (Երեխաներին օգնության ցուցաբերում) – ՍԹՎ անցկացման, AED օգտագործման և առաջին օգնության ցուցաբերման տեխնիկայի նորարարական միավորում։ Այս դասընթացի ժամանակ դուք կիմանաք այն մասին, թե ինչպես արտակարգ իրավիճակում օգնություն ցուցաբերել վնասված կամ հիվանդացած երեխային (1-8 տարեկան) և մանկիկին (մինչև 1 տարեկան)։ Սովորողներին կպատմեն տարբեր բժշկական խնդիրների մասին, որոնց բախվում են երեխաները, ինչպես նաև այն մասին, թե ինչ տարբերություններ կան երեխաներին օգնություն ցուցաբերելու և մեծահասակ տուժողին օգնություն ցուցաբերելու միջև։ Դասընթացի առաջին մասը փրկարարին կպատրաստի գործել այնպիսի իրավիճակներում, որոնք սպառնում են տուժած մանկիկի կամ երեխայի կյանքին, օրինակ, այնպիսի դեպքերում, ինչպիսին է շնչուղիների բլոկադան կամ սրտի կանգը։ Երկրորդ բաժինը կենտրոնանում է բուժօգնության կարիք ունեցող երեխայի հետ գործ ունեցող փրկարարի՝ օգնության ցուցաբերման հմտությունների և սեփական ուժերի հանդեպ վստահության մշակման վրա այն իրավիճակներում, երբ շտապ բուժօգնությունն ուշանում է կամ անհնար է։
       
      4. ERF Refresher (Վերապատրաստման դասընթաց երկու տարին մեկ անգամ) – Անցնելով Emergency First Response դասընթացը՝ փորձեք ժամանակ առ ժամանակ մարզել ձեր հմտությունները։ Եթե հմտությունը չի օգտագործվում և չի թարմացվում կանոնավորապես, այն ժամանակի ընթացքում կորչում է։ Սիրտ-թոքային վերակենդանացման և առաջին բուժօգնության ցուցաբերման հմտությունը առաջին մարզումից վեց ամիս հետո կորչում է։ Ձեռք բերած հմտությունները մարզելու և կատարելագործելու հիանալի միջոց է Emergency First Response Refresher վերապատրաստման դասընթացը։ Վերապատրաստման շրջանակում դուք երկրորդ անգամ կանցնեք Emergency First Response դասընթացի գործնական մասը և ևս մեկ անգամ կանդրադառնաք այդ հմտություններին հրահանգչի ղեկավարությամբ։ Վերապատրաստման դասընթացի ավարտից հետո դուք նոր վկայական կստանաք։ Վերապատրաստման դասընթացը խորհուրդ է տրվում անցնել երկու տարին մեկ անգամ, որպեսզի չմոռանաք հմտությունները, և որպեսզի ձեր վկայականը միշտ գործող (վավեր) լինի։