Ապրիլի 11, 2018

Արհեստական խութեր

Տարիներ շարունակ աշխարհի կառավարությունները օվկիանոսների, ծովերի և լճերի հատակին տեղադրում են վնասված կամ հին մեծ իրեր՝ դարձնելով վերջիններս արհեստական խութեր։ Հազարավոր մեքենաներ, խորտակված նավեր, տանկեր, որոնք գտնվում են ջրի տակ հանդիսանում են տուն ստորջրյա կենդանական աշխարհի համար, ինչպես նաև տեսարժան վայր սուզորդների համար։

Ապացուցված է, որ արհեստական խութերը բարելավում են ձկների և ստորջրյա այլ կենդանիների կյանքի պայմանները։

Քանզի Սևանը հանդիսանում է Հայաստանի ջրային ռեսուրսի ամենակարևոր աղբյուրը, ԱրմԴայվինգը շարունակ բարելավում է ձկների և խեցգետինների կենսակերպի պայմանները։ Մենք Սևանի հատակում ստեղծում ենք տուն ձկների համար և օգնում զարգացնել լճի կենսազարգացմանը։

Ավելին, արհեստական խութերը ստեղծում են գեղեցիկ և տեսարժան վայրեր սուզորդական ստորջրյա վայրերում սկուբա դայվերների համար և դարզնում սուզումներն ավելի հետաքրքրիր։

Մեր վերջին տեղադրած խութերից են աշխարհի ամենամեծ Վիկիպեդիայի լոգոյի և և Անմոռուկի արձանները։ Վերջինս տեղադրված է հայկական ցեղասպանության 100-ամյակի հիշատակի առիթով։ Այս խութերը արդեն դարձել են հանգրվան բազմաթիվ ձկների և խեցգետինների համար։

Եթե ունեք հետաքրքիր մտքեր, թե ինչ խութ մենք կարող ենք պատրաստել և տեղադրել Սևանա լճի հատակին, ապա մենք ուրախ կլինենք իմանալ այդ մասին։