Ապրիլի 12, 2018

Դայվ Ռեզորթ

«Արմդայվինգ» կազմակերպությունը կառուցում է միջազգային PADI ընկերության կողմից հավատարմագրված սուզորդական կենտրոն Սևանա լճում։ Այն կառուցվում է կոնտեյների միջոցով, ինչը հանդիսանում է շարժական կառույց և կախված չէ Սևանի ջրի մակարդակի տատանումներից։

 

Ռեզորթի հարմարությունները

Ընդհանուր

  • Անվճար ավտոկայանատեղի

  • Անվճար WiFi

  • Ռեստորան

  • Բառ

  • Հրաշալի նախաճաշ

  • Համարների սպասարկում

  • Տեռաս

  • Բուժկետ

  • Հանդերձարան

  • 36 անձի համար նախատեսված գիշերելու սենյակներ

  • Չծխողների սենյակներ

  • Տեսարան դեպի լիճը

  • Յուրաքանչյուր սենյակում սանհանգույց և ցնցուղ

Դայվինգ

  • Լիցքավորման կայան՝ նախատեսված օդի, թթվածնի և հելիումի լիցքավորման համար

  • Տեսական դասընթացների սենյակ

  • Սուզորդական հանդերձանքի համար չորանոց

  • Սուզորդական հանդերձանքի և պարագաների վարձակալություն

  • Սուզորդական պարագաների խանութ

Ջրային ծառայություններ և սարքավորումներ

    • ֆրիդայվինգի միջազգային մրցումներ կազմակերպելու համար նախատեսված լողացող պլատֆորմ

    • Լողակներով առանձնացված տարածք՝ անվտանգ դասընթացներ իրականացնելու համար

    • Բարոկամերաներ

    • Սկուբա դայվինգի դասընթացներ

    • Ֆրիդայվինգի դասընթացներ

    • Ջրային հեծանվի վարձակալություն

    • SUP սերֆինգի վարձակալություն

    • Սկուտերի վարձակալություն

     

    General Info

    Լինելով Լեռնային երկիր՝ Հայաստանը երբեք չի ասոցացվել սուզվելու հետ, այնինչ Սևանը շատ հարմար վայր է սուզորդական տուրիզմ զարգացնելու համար, քանի որ ունի բազմաթիվ առավելություններ (Տե՛ս տեխնիկական տվյալներ Սևանի մասին):

    Նախագիծն իրականացնելու համար Արմդայվինգը վերջին 5 տարիների ընթացքում ուսումնասիրել է միջազգային դայվ տուրիզմի մատուցման փորձը տարատեսակ ցուցահանդեսներում (Օրլանդո, Լաս-Վեգաս, Դյուսելդորֆ, Մոսկվա և այլն), օգտվել ավելի քան 40 դայվ ռեզորթների ծառայություններից աշխարհի ավելի քան 20 երկրներում, կազմակերպել 1000-ից ավել սուզումներ Սևանում։

    Թիմը բաղկացած է ավելի քան 150 PADI հավատարմագրված սուզորդներով, այդ թվում PADI հավատարմագրված հրահանգիչ, սուզորդ փրկարար, հնագետ, կենսաբան, տեխնիկական սուզորդ։

     

    Ինչպես հասնել

     
    Հասցե՝
    ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք Ծովագյուղ, 1301, Ճամբարակ խճուղի 11 կմ