Ապրիլի 12, 2018

Դայվ Տուրեր

Յուրաքանչյուր սուզորդական սեզոնին մենք կազմակերպում ենք սուզորդական արշավ դեպի Սևանա լիճ։ Եթե ցանկանում եք միանալ, ապա սիրով կսպասենք ձեզ մայիսից հոկտեմբեր ամիսներին։ Ակումբի անդամ լինելը պարտադիր չէ, միակ պայմանը սերտիֆիկացված սուզորդ լինելն է։

Սուզման վայրն ու ժամանակը ընտրում ենք նախապես։ Ակումբը տրամադրում է ողջ անհրաժեշտ պարագաները։

Ժամանակ առ ժամանակ մենք կազմակերպում ենք թեմատիկ սուզումներ (օրինակ հնագիտական, բացահայտողական, սիրողական), մաքրում ենք լճի հատակը, և այլն։

Սուզարշավ դեպի Վանա լիճ (խորտակված հին հայկական Արծկե քաղաքի հետքերով).

Սուզարշավ դեպի Վանա լիճ, արևմտյան Հայաստան

Սուզարշավ դեպի Վրաստան, Մարտվիլի Կանյոն