Ապրիլի 11, 2018

Զվարճալի միջոցառումներ

Դայվինգի ժամանակ բացահայտվում են այնպիսի վայրեր, որոնք ավելի քիչ հայտնի են զբոսաշրջիկների միջավայրում:

Ստորջրյա քվեստ Սևանում

 
Ստորջրյա քվեստ խաղին մասնակցելու համար պարտադիր պայման է սերտիֆիկացված սկուբա դայվեր լինելը։

Մամիկ-Լաստիկ

 
Մամիկ-Լաստիկ երգը ծնվել է մեր Ծովից-ծով շրջագայություններից մեկի ժամանակ, եթե ավելի կոնկրետ՝ Կոկտոբելից դեպի Կրասնոդար ճանապարհին։ Ճանապարհը երկար էր և մենք սկսեցինք երգել ԳԱԹԱ բենդի Տոտիկ-Տոտիկ երգը։ Կատակով սկսեցինք փոխել բառերը սուզորդական թեմային պատկանող բառերով, և այսպիսով ծնվեց գաղափար ձայնագրել այդ նոր երգը։

Մենք դիմեցինք ԳԱԹԱ բենդին (Անդրանիկ Մանուկյանին և Գարեգին Առաքելյանին), ովքեր սիրով համաձայնեցին տրամադրել մեզ երգի մինուս տարբերակը, ինչպես նաև նկարահանման տաղավարը։ Նրանք մեզ օգնեցին նաև ձայնագրել երգը։

Ծովից ծով Հայաստան

 
Ամեն տարի մենք կազմակերպում ենք ճամփորդություն դեպի այլ երկիր, որտեղ կան հետաքրքիր վայրեր։ Սա մեր կողմից ամենասիրելի և ոգևորիչ նախագիծն է:

Նախագծի մասին

Եգիպտոս (2018)

Միացյալ Արաբական Էմիրություններ (2017)

Ղրիմ (2016)

Վրաստան (2015)

Արևմտյան Հայաստան (2014)