Սուզորդների լեզուն ժեստերի միջոցով ստորջրյա աշխարհում

Սուզորդների համար ջրում հաղորդակցման դժվարությունը պայմանավորված է տեղեկատվության փոխանցման համար ձայնի բացակայության և միմիկան արտահայտելու անկարողության հետ: Սակայն գոյություն ունի միջազգային դայվերական ժեստերի համակարգ, որը թույլ է տալիս շփվել ստորջրյա աշխարհում, նկարագրել բնորոշ իրավիճակները և կազմակերպել «ջրային հաղորդակցություն»:

 
Ստորջրյա ժեստերի լեզուն ցամաքային կյանքում կիրառվող ժեստերի մշակման արդյունք է: Սակայն ի տարբերություն ցամաքում կիրառվող ժեստերի, ջրում շարժումները պետք է լինեն ավելի հստակ, քանի որ դա շփման միակ տարբերակն է և ուղարկվող հաղորդագրությունները պետք է լինեն միանշանակ՝ ինֆորմացիայի թյուրըմբռնումից խուսափելու համար։

 
Հաղորդակցման այս նշանները հայտնի են «դայվ-ժեստեր» անվանումով: Նշենք առավել կիրառելի դայվ ժեստերը:

 

Կանգնիր, դադար տուր
Ինչ-որ բան այն չէ, խնդիր ունեմ
Ամեն ինչ նորմալ է (OK)
Օգնություն (նշան ցամաքում գտնվողներին)
Ամեն ինչ նորմալ է (նշան ցամաքում գտնվողներին)
Վտանգ
Բարձրանում ենք վերև
Սուզվում ենք ներքև
Օդս քիչ է
Օդս վերջացել է
Մոտեցիր ինձ
Նայիր ինձ
Լողում ենք այս ուղղությամբ
Ականջներիս հետ խնդիր կա
Մրսում եմ
Դանդաղացրու շարժումներդ
Միասին
Դու կատարում ես վարժությունը, ես նայում եմ

 
Հեղ.՝ Հայարփի Բաղդասարյան

Թողնել պատասխան