Ապրիլի 13, 2018

Հաճախ Տրվող Հարցեր

Որքա՞ն ժամանակ է պահանջվում Սկուբա դայվինգի վկայագրերի ստանալը և ինչ է ներառվում դասընթացների մեջ։

Ամբողջ դասընթացը բաղկացած է 3-4 սուզումից լողավազանում և 3-4 սուզումից Սևանա լճում, ինչպես նաև տեսական գիտելիքների ձեռքբերման մասից, որի մասին Ձեզ մանրամասն կներկայացնի Ձեր PADI մարզիչը։ Ամբողջ դասընթացը տևում է 6-10 օր։
Մարզիչը կկենտրոնանա ձեզ ինքնավստահ սուզորդ դառնալու վրա և ոչ թե դասընթացին հատկացված ժամանակի։ Դուք կստանաք ձեր հավաստագիրը ըստ ձեռք բերված գիտելիքների և կարողությունների։ Գրագետ սուզորդ դառնալու համար հարկավոր է ժամանակ, և ոչ թե շտապողականություն։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում Ֆրիդայվինգի վկայագիր ստանալը և ինչ են ներառում դասընթացները։

Ամբողջ դասընթացը բաղկացած է 6 սուզումից լողավազանում, Ինչպես նաև ստանում եք տեսական գիտելիքների դասընթաց, որը կներկայացնի Ձեզ Ձեր Ֆրիդայվինգի մարզիչը։ Ամբողջ դասընթացը տևում է 8-12 օր։

Դասընթացների ժամանակ Ձեր մարզիչը կսովորեցնի Ձեզ դառնալ ավելի վստահ ֆրիդայվեր, անկախ նրանից թե որքան ժամանակ դա կխլի։ Դուք հավաստագիրը ձեռք եք բերելու ըստ ձեռք բերված գիտելիքների և թե ինչպես եք կիրառում այդ գիտելիքները։ Հետևաբար դասընթացի տևողությունը կախված է ավելի շատ հենց ձեզանից։

Ո՞րն է Սկուբա դայվինգի և Ֆրիդայվինգի տարբերությունը։

Ֆրիդայվինգը, ինչպես և հենց անունն է հուշում, սուզումն է բացարձակ ազատության մեջ։ Սկուբա դայվինգի ժամանակ կան խիստ օրենքներ, որոնց պետք է հետևել վեր և վար, ինչպես նաև արագ կամ դանդաղ լողալու համար, քանի որ կրում եք հատուկ սարքավորումներ ձեր մարմնի վրա։ Լավ մարզված ֆրիդայվերը կարող է շատ արագ վեր և վար լողալ ջրում։

Սկուբան ունի բազմաթիվ բարդ թե՛ տեսական և թե՛ հանդերձանքի էլեմենտներ, որոնց մասին պարտադիր պետք է իմանալ նախքան սուզումները վայելելը։ Ֆրիդայվինգի դեպքում ձեզ հարկավոր է միայն անցնել դասընթացը և ունենալ դիմակ և լաստ, և կարող եք զբաղել ֆրիդայվինգով որտեղ կամենաք։ Համեմատելով սկուբա դայվինգի հետ կարող ենք ասել, որ սկուբայի դեպքում կարող եք հիանալ զարմանահրաշ բնությամբ՝ երբեք դուրս չգալով մեքենայից։ Կարող եք վարել ավելի հեռու և գնալ երկար ճանապարհ, բայց միևնույնն է միշտ լինել մեքենայի ներսում։ Իսկ ֆրիդայվինգի դեպքում կարող եք վազել բնության մեջ և անել, ինչ ուզում եք։

Որքա՞ն արժե ամբողջությամբ կուրսն ավարտելն ու սերտիֆիկացված սուզորդ դառնալը։

Սեղմել այստեղ գնացուցակի համար

Սկուբա դայվինգը վտանգավո՞ր է։

Ո՛չ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ժամանցային սկուբա դայվինգը այնքան անվտանգ է, որքան լողը։ Բնականաբար կան որոշակի վտանգներ, որոնք կանխելու համար պարտադիր պետք է անցել դասընթաց և ստանալ հավաստագիր։ Այն նման է մեքենա վարելուն՝ եթե հետևում եք երթևեկության կանոններին, ապա այն անվտանգ է։

Որքա՞ն է բավարարում օդով լցված 1 բալոնը։

Սա ամենատարածված հարցերից է, բայց ավաղ չունի հստակ պատասխան։ Մարդիկ շնչում են տարբեր պարբերականությամբ և լողալուց շնչում ավելի արագ քան հանգստի պահին։ Նաև որքան խորն են սուզվում, այդքան ավելի շատ օդ է օգտագործվում։ Հետևաբար պատասխանը հստակ չէ։ Դայվերներն ունեն հատուկ սարք, որի միջոցով տեղեկանում են թե որքան օդ է մնացել իրենց բալոնում։ Գոյություն ունեն տարբեր տարողությամբ բալոններ։ Որպես միջին վիճակագրություն, հանգիստ պայմաններում, միջին ջերմաստիճանի ջրում, 6-9 մետր խորության վրա օդի միջին տարողությամբ բալոնը կարող է հերիքել մոտ 1 ժամ։

Ես լողալ չգիտեմ և/կամ վախենում եմ ջրից, կարո՞ղ եմ արդյոք զբաղվել սկուբա դայվինգով։

Որոշակի լողալու հմտությունները պարտադիր են։ Հարկավոր է ունենալ լողալու որոշ հիմնական ունակություններ ջրում մնալու համար։ Ձեր PADI հրահանգիչը ձեզ կսովորեցնի կատարել վարժություններ ջրի տակ օգտագործելով հատուկ սարքավորումներ։

Արդյո՞ք բարդ է սկուբա դայվինգ սովորելը։

Մենք համոզված ենք, որ այն ավելի հեշտ է քան դուք պատկերացնում եք, հատկապես երբ ջրում ձեզ հանգիստ եք զգում։ PADI-ի նախնական կուրսը իր մեջ ներառում է տեսական դասընթացներ, փակ ջրում (լողավազանում) վարժություններ և 4 սկուբա սուզում բաց ջրում (մեր դեպքում՝ Սևանում)։ Դասընթացն իրականացվում է ելնելով ձեր առաջընթացից և ցուցաբերած տեսական և գործնական հմտություններից։

Քանի՞ տարեկանից կարելի է ձեռք բերել սերտիֆիկատ։

PADI-ն պահանջում է լինել առնվազն 10 տարեկան հավաստագիր ստանալու համար որպես Junior Open Water Scuba Diver: 10 և 11 տարեկան երեխաները պետք է սուզվեն որևէ ծնողի, խնամակալի կամ PADI հրահանգչի հետ և մաքսիմալ 12 մետր խորության վրա։ 12 — 14 տարեկան անձիք պետք է սուզվեն որևէ մեծահաասակի հետ, իսկ 15 տարեկանից բարձր անձը կարող է արդեն ձեռք բերել սովորական Open Water Diver հավաստագիր։

Կա՞ արդյոք կանանց համար ինչ-որ յուրահատուկ խնդիր, որը թույլ չի տա զբաղվել դայվինգով։

Հղիությունից բացի՝ ոչ։ Մինչդեռ ֆիզիոլոգները շատ բան չեն բացահայտել դայվինգի ազդեցության մասին պտղի վրա, խրախուսվում է, որ հղի կանայք չսուզվեն՝ հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Ցիկլը որպես կանոն խնդիր չէ, շատ կանայք սուզվում են այդ օրերի ընթացքում։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ցիկլի ժամանակ սուզումները կարող են նպաստել դեկոմպրեսիոն հիվանդություններին, հետևաբար խորհուրդ է տրվում այդ օրերին սուզվել ավելի կոնսերվատիվ։ Սուզորդներին, ովքեր ունենում են մինչցիկլային սինդրոմ կամ ցավեր ցիկլի ժամանակ, խորհուրդ է տրվում չսուզվել այդ օրերին։