Ապրիլի 12, 2018

Մաքուր Սևան

Սեւանա լճի հանրահռչակումը ունի իր բացասական կողմերը, մասնավորապես` ավազանի լրացուցիչ աղտոտումը: Մենք պետք է մաքուր պահենք Սևանը՝ հատկապես այն վայրերը որտեղ լողում և սուզվում ենք նաև Հայաստանում էկոտուրիզմը զարգացնելու նպատակով:

Յուրաքանչյուր սեզոն ԱրմԴայվինգ թիմը կազմակերպում է Սևանա լճի հատակի մաքրում շշերից, հին ձկնորսական ցանցերից, և այլ աղբից։ Արդեն ավելի քան 190 պարկ աղբ է հավաքվել ավազանից նախկին 2 տարիների ընթացքում և տարեց տարի մենք ավելի ենք ընդլայնում մաքրման տարածքը և ավելի շատ մարդ է միանում այդ նախաձեռնությանը։

Հավաքված աղբը վերամշակում ենք և պատրաստում տարբեր իրեր, այնուհետև վաճառում դրանք։ Հասույթը օգտագործվում է ակումբի կարիքները հոգալու համար։

Մենք գիտակցում ենք, որ մի քանի սոզորդներով հնարավոր չէ մաքրել լճի ողջ հատակը, բայց մեր նպատակն է կանխել Սևանի աղտոտումը համայնքի ուշադրությունը դեպի այս նախագիծը գրավելու միջոցով։

Դայվինգը Սևանա լճում մաքրման նպատակով նաև լավ միջոց է լրացուցիչ փորձ ձեռք բերել այն սուզորդների համար, ովքեր նոր են ստացել իրենց հավաստագրերը և այն մարդկանց, ովքեր ցանկանում են թարմեցնել փորձնական գիտելիքները, ինչպես նաև պարզապես լավ ժամանակ անցկացնել սուզորդների հետ։

Հոգում ե՞ք շրջակա միջավայրի մասին և ցանկանում եք լավ ժամանակ անցկացնել: Միացեք մեզ։

Դոկումենտալ

2018

2017

2015