Ապրիլի 12, 2018

Սկուբա Դայվինգի Սերտիֆիկացում

Եթե համարձակ եք ու մի փոքր խենթ, ապա Սկուբա Դայվինգը Ձեզ համար է: Խենթ մարտահրավեր, որ իսկական փոփոխություն կլինի Ձեր կյանքում ու բովանդակալից շարունակություն կունենա (տ՛ես նաև Ֆրիդայվինգ բաժինը)։

Սուզորդ դառնալու համար սկսեք աշխարհի ամենահայտնի PADI Open Water Diver որակավորմամբ դասընթացներից:

Նաև կարող եք կարդալ ամբողջական ուղեցույց, թե ինչպես դառնալ սկուբա սուզորդ, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է սկուբա դայվինգը։

Դասընթացի մանրամասները

Սկուբա դայվեր դառնալն արկածային է: Դասընթացը տևում է շուրջ 7 օր՝ կախված անհատի ընդունակությունից:

 
Սկուբա դայվերի որակավորման դասընթացը կազմված է երեք փուլից՝

 

1. Տեսական գիտելիքների զարգացում

Առաջին փուլում կսովորեք սկուբա դայվինգի հիմանական սկզբունքները՝

  • Ի՞նչ հաշվի առնել նախքան սուզվելը:
  • Ինչպե՞ս ընտրել ձեզ համապատասխան դայվինգի պարագաներ:
  • Ստորջրյա ազդանշաններ և սուզվելու մեթոդներ:

Դուք այս կարևոր տեղեկությունները կստանաք PADI Open Water Diver ձեռնարկից, որը ձեզ կտրամադրի ձեր մարզիչը: Յուրաքանչյուր գլխի վերջում կպատասխանեք թեմայի վերաբերյալ հարցերին, որպեսզի հասկանաք թե որքանով եք յուրացրել: Հարցերի դեպքում կարող եք դիմել մարզչին: Դասընթացի վերջում կհանձնեք ավարտական քննություն՝ որպես դայվինգի մասին ընդհանուր գիտելիքների հիմնավոր ապացույց:

Նաև կդիտեք տեսանյութեր, որտեղ ցուցադրվում են այնպիսի հմտություններ, որոնք ձեռք կբերեք լողավազանում: Այն կցուցադրվի նաև ձեր մարզիչի կողմից:

 

2. Փակ ջրում սուզումներ

Սա այն ամենն է, ինչը վերաբերվում է սուզվելուն: Դուք ստորջրյա լողի հիմնական հմտությունները կզարգացնեք լողավազանում: Այն հմտությունները, որոնք սովորել եք սկուբա դայվերի որակավորման դասընթացների ընթացքում կօգնեն ձեզ ծանոթանալ լողալու հանդերձանքին և դառնալ ստորջրյա հետազոտող: Հիմնական հմտությունները ներառում են՝

  • Դայվինգի հանդերձանգի կիրառություն
  • Ջուր մտնելն ու դուրս գալը
  • Լողունակության կարգավորում
  • Ստորջրյա նավիգացիա
  • Անվտանգության ընթացակարգ

Դուք այս հմտությունները կփորձեք մարզչի հետ այնքան, մինչև սովորեք: Երբ պատրաստ լինեք, ժամանակն է սկսել ստորջրյա արկածները բաց ջրում:

 

3. Բաց ջրում սուզումներ

Փակ ջրում սուզվելուց հետո ձեզ կտանեն “բաց ջուր” Սևանում, որտեղ կսուզվեք երեքից չորս անգամ: Այդ ընթացքում հնարավորություն կունենաք հետազոտել ստորջրյա աշխարհը:

 
Այս փուլերն ավարտելուց հետո կստանաք PADI Open Water Diver license-ի հավաստագիր, որը թույլ կտա աշխարհում ցանկացած տեղ սուզվել։ Պարզապես վստահ եղեք, որ հավաստագիրը ձեզ հետ է:

Տրամադրում ենք հետևյալ հավաստագրերը

  • Bubblemaker
  • Junior Scuba Diver
  • Junior Open Water Diver
  • Junior Advanced Open Water Diver
  • Scuba Diver
  • Open Water Diver
  • Advanced Open Water Diver
  • Emergency First Response
  • Rescue Diver
  • Divemaster
  • Master Scuba Diver confirmation

Տրամադրում ենք հետևյալ մասնագիտացումները

  • Care for Children
  • AWARE Coral Reef Conservation
  • Project Aware
  • Peak Performance Buoyancy
  • Enriched Air
  • Diver Propulsion Vehicle
  • Deep
  • Boat
  • Altitude
  • Dry Suit

Գնացուցակի համար սեղմել այստեղ։

Ինչու անցնել դասընթացն ԱրմԴայվինգի հետ

PADI դասընթաց անցկացնելու տեղի ընտրությունը շատ կարևոր է, քանի որ պետք է վստահ լինեք, որ ձեր տված գումարի դիմաց կստանաք լավագույն արդյունք և այդ դասընթացները կերաշխավորեն լավագույն փորձը: Մեր նպատակն ավելին է, քան դասընթացներին ձեր մասնակցությունը խրախուսելը։ Մեր նպատակը ձեզ հրաշալի սուզորդ դարձնելն է:

 

Որակավորում ստանալու անհրաժեշտության և այլ կարևոր հարցերի մասին տեղեկություն կարող եք ստանալ մեր Հաճախ Տրվող Հարցեր բաժնում: