Սկուբա դայվինգ էկոտուրիզմ

Այսօր աշխարհի առջև ծագած բնապահպանական խնդիրները, այդ թվում ջրի աղտոտումը և սպառումը, գլոբալ տաքացումը, կլիմայի փոփոխությունը, օդի աղտոտումը, թափոններն ու անտառահատումներըը, բխում են հիմնականում անհատների և հասարակությունների վարքագծից: Շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատվության վարքագիծը բնորոշ է այն անհատներին, ովքեր տեղեկացված են շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների մասին և մտահոգ են վերջիններիս հետ կապված։ Հետևաբար հենց այդ մարդիկ են ծավալում այնպիսի գործունեություն, որի արդյունքում վնաս չի հասցվում շրջակա միջավայրին:

Թանգարանները, գիտական կենտրոնները, կենդանաբանական ու բուսաբանական այգիները, շրջակա միջավայրի այլ կենտրոնները, ինչպես նաև էկո- և վայրի բնության զբոսաշրջության փորձը ոգեշնչում և կրթում են մեծ թվով այցելուներին, և ազդում նրանց վարքագծի վրա շրջակա միջավայրի հանդեպ: Լավ պլանավորված լինելու դեպքում այս փորձառությունները կարող են խրախուսել և աջակցել այցելուների տեղեկացված լինելուն, ինչպես նաև էկոլոգիայի հանդեպ ճիշտ վարք դրսևորելուն: Զբոսաշրջության արդյունաբերությունն ավելի ու ավելի է խրախուսում և տարածում բնության պահպանման էթիկան, և ուղիներ է փնտրում նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա վատ ազդեցությունները:

Էկոտուրիզմը զբոսաշրջության ձև է, որը նպաստում է բնական միջավայրի կայուն զարգացմանն ու երկարաժամկետ պահպանմանը՝ սահմանափակելով զբոսաշրջության բացասական ազդեցությունները:

Սկուբա դայվինգ էկոտուրիզմը աջակցություն է ցուցաբերում տեղական համայնքներին և օգնում ստրոջրյա բնության և ջրային էկոհամակարգերի պահպանմանը: Այս եղանակով այն կարող է ծառայել որպես միջոց բնապահպանական կրթության գործընթացների զարգացման համար:

 
Հեղ.՝ Արևիկ Հարությունյան

 
Աղբյուր
www.researchgate.net