Ապրիլի 11, 2018

Սուզորդական Սեմինարներ

Որպես էնտուզիաստների համայնք, ում նպատակն է նաև բարելավել էկոհամակարգը, մենք չափազանց բարձր ենք արժևորում երիտասարդ սերնդի կրթվածությունը։

Մեր սեմինարների ընթացքում մենք պատմում ենք երեխաներին դայվինգի մասին, ցուցադրում սուզորդական սարքավորումներ, ներկայացնում շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները եւ ցույց տալիս ԱրմԴայվինգի որոշ տեսանյութեր նկարահանած շրջագայությունների ժամանակ:

Առաջին սուզորդական սեմինարը տեղի ունեցավ 2016 թ.-ին Վիքիմեդիայի կազմակերպած Վիքիճամբարում։ Դասընթացի ավարտից հետո երեխաների ոգևորվածությունն այնքան բարձր էր, որ որոշեցինք այն դարձնել պարբերական։

Հաջորդ սեմինարը կազմակերպեցինք Դիլիջանի Միջազգային Դպրոցում, այնուհետև Ստեփանակերտում, որտեղ երեխաները հնարավորություն ունեցան սուզվել և իրենց առաջին շունչը պահել ջրի տակ։ Վերջերս սեմինարն անցկացրեցինք Գյումրիում, որով հետաքրքված էին նաև մեծահասակները։

Մենք հավատում ենք, որ այս միջոցառումները ոչ միայն կզարգացնեն դայվինգը Հայաստանում, այլ նաև կօգնեն կերտել սերունդ, ով հոգում է շրջական միջավայրի մասին։