Ապրիլի 12, 2018

Դայվինգ Սևանում

Սևանա լիճն աշխարհի ամենամեծ քաղցրահամ բարձրադիր լճերից մեկն է։ Հրաշալի լեռնային լիճը գտնվում է ժամանակակից Հայաստանի տարածքում։ Այսպես կոչված “Փոքր Սևանի”-ի խորը հատվածների ափերը գոգավոր են և չափազանց գեղատեսիլ։

Ջրի թափանցելիությունը տատանվում է կախված սեզոնից և եղանակային պայմաններից, բայց կարող է հասնել մինչև 4-10 մետր։

Լիճը հեշտ հասանելի է, քանի որ գտնվում է մայրաքաղաքից ընդամենը 60 կիլոմետրի վրա։ Կան բազմաթիվ հյուրանոցներ և ճամբարային պայմաններ լճի ափերին։

Սևանա լճի ափին նախատեսվում է կառուցել ժամանակակից դայվ ռեզորթ հայ դայվինգասեր համայնքի կողմից, որը թույլ կտա հիմնել հարմարավետ հարթակ սկուբա դայվինգ և ֆրիդայվինգ ուսուցանելու համար։

Ինչու սուզվել Սևանա լճում

  1. Սևանը հրաշալի վայր է բարձրադիր սուզումներ իրականացնելու համար։
  2. Ջրի տակ ունենք մոտ 250 տեսակ բուսականություն և ձկնատեսակներ, որոնք հանդիպում են միայն Սևանում։ Սուզվեք և ինքներդ տեսեք այն ամենը, ինչ չեք կարող տեսել այլ վայրերում։
  3. Արհեստական խութեր։ Քանզի Սևանը գտնվում է լեռնային գոտում, հետևաբար ստորջրյա տեսարանը նույնպես հրաշագեղ է, քանի որ շրջապատված է ժայռերով։ Բացի բնական ժայռերից, կան տեղադրված նաև մի քանի արհեստական խութեր։
  4. Լճի հատակին կան ստրոմատոլիտներ, որոնք համարվում են աշխարհի առաջին կենդանի օրգանիզմներից մեկը: Աշխարհում շատ քիչ վայրեր եմ մնացել, որտեղ դեռ պահպանվել են ստրոմատոլիտները:
  5. Եթե ցանկանում եք ուսուցանել տեխնիկական դայվինգ, ապա Սևանը ամենահարմար վայրն է այն սկսելու համար, քանի որ տեղանքը, ջրի ջերմաստիճանը և խորությունը հարմար են։

Տեխնիկական տվյալներ լճի վերաբերյալ

  • Տեսակը՝ հրաբխային
  • Կովկասի ամենամեծ լիճն է (և երկրորդ ամենամեծ քաղցրահամ լիճն աշխարհում, առաջինը Թիթիկական է)։
  • Ծովի մակերևույթից 1900 մետր բարձրություն
  • Ուժեղ ստորջրյա հոսքերի բացակայություն
  • Մեծ ալիքների բացակայություն
  • Տերմոկլինի բացակայություն ցուրտ սեզոնին
  • Տեսանելիությունը՝ 4 — 10 մետր
  • Մակերևույթի միջին ջերմաստիճանը՝ 21° (որքան խորը, այնքան սառն է)
  • Միջին խորությունը՝ 26 մետր
  • Ամենախորը կետը՝ 81 մետր (ամենախորը կետը գտնվում է ափից 250 մետր հեռավորության վրա)

 

Կարդացեք մեր բլոգը Սևանի ֆլորայի վերաբերյալ։