Ստրոմատոլիտներ

Ստրոմատոլիտները, շերտավոր քարային գոյացություններ են, որոնք հիմնականում ձևավորվում են աղի կամ քաղցրահամ ջրերի մակերեսային կամ ոչ շատ խորը շերտերում։ Դրանք ձևավորվում են ցիանոբակտերիաների կենսագործունեության արդյունքում, որոնք այլ կերպ կոչվում են կապտականաչ ջրիմուռներ: Ցիանոբակտերիան օտգագործում է ջուր, ածխաթթու գազ, և արևային լույս՝ ստեղծելու իր սնունդը, ապա արտանետում թթվածին որպես հավելանյութ։

Պրոտերոզոիկ ժամանակաշրջանում (մոտ 2.5 միլիարդ տարի առաջվանից մինչ 540 միլիոն տարի առաջ) ստրոմատոլիտներից կազմված ժայռերն ունեին հսկա մեծություն, որոշները հասնում էին մինչև մի քանի հարյուր մետր։ Առանձին խորը ստորջրյա ստրոմատոլիտները հասնում էին մինչև 75 մետր բարձրության։ Պրոտերոզոիկ ստրոմատոլիտներն ունեին բավականին բարդ միկրոստրուկտուրայով կառուցվածք, այնինչ ժամանակականից մանրէներից ձևավորվածներն առավել պարզ են։

Ամենատարածված ստրոմատոլիտները հիմնականում բաղկացած են կալցիումի կարբոնատից, քանի որ ծովերում կարբոնատային տեսակի նստվածքն առավել տարածված է։ Այդուհանդերձ այլ հիդրոքիմիական պայմաններում ձևավորվում են նաև ֆոսֆատային, երկաթային, հողային և այլ տեսակի ստրոմատոլիտներ։ Բազմաշերտանի երանգավորումը կարող է փոփոխվել օրվա ընթացքում, քանզի ստորին շերտի բնակիչները մութ ժամանակ կարող են բարձրանալ վեր և հակառակը։ Մանրէները սահում են վեր ու վար 2 սանտիմետր ժամ արագությամբ։

Ստրոմատոլիտների արտաքին շերտն իրենից ներկայացնում է մինչև 2 սմ. հաստության հասնող խիտ բազմաշերտ «գորգ», որի հիմքում թեք կամ պալմելլոիդ ցիանոբակտերիաներն են, մինչդեռ գոյություն ունեն նաև այլ տեսակի մանրէներ։

Ստորին շերտերը կարելի է հեշտ առանձնացնել՝

  1. Խիտ վերին շերտ (1 – 1,5 մմ), որտեղ կան ինչպես թթվածին արտադրող (այսպես կոչված «ֆոտոսինթեզող ցիանոբակտերիալ») օրագնիզմներ, այնպես էլ մանրէներ, որոնք չեն կարող ապրել առանց թթվածին։
  2. Բարակ (1 մմ-ից նեղ) «պաստառ», որտեղ մանրէները անորգանական նյութերից սինթեզում են օրգանական նյութեր, կատարելով ֆոտոսինթեզ, որի դեպքում որպես թթվածնի աղբյուր հանդիսանում է ոչ թե ջուրը, այլ այլ նյութ, ինչպիսին է օրինակ ջրածնի սուլֆիդը, որի դեպքում առանձնանում է ոչ թե մոլեկուլային թթվածին, այլ ծծումբ։
  3. Վերին 2 շերտերից հետո, որտեղ կատարվում էր ֆոտոսինթեզ, գալիս է հաստ, թթվածնից զուրկ գոտի, որտեղ ապրում են բակտերիաներ, ում անհրաժեշտ չէ մոլեկուլային թթվածին։ Հաճախ դրանք հանդիսանում են թույն։

Ստրոմատոլիտները փաստացի ի հայտ են գալիս Հարավունի (արևմտյան Ավստրալիա) ամենահին երկրաբանական քայքայված կազմավորումների արձանագություններում, որոնց տարիքը հասնում է մինչև 3,5 միլիարդ տարի։ Դրանք համարվում են մեզ հայտնի ամենահին կյանքի նմուշը:

stromatolite Australia
Ստրոմատոլիտի տեսքը ամբողջական
stromatolite Australia
Ստրոմատոլիտի տեսքը կտրվածքով

Մեծ հավանականությամբ ենթադրվում է, որ Սևանա լճի հատակում ևս գոյություն ունեն ստրոմատոլիտներ, որոնցով հետաքրքրված են օտարերկրյա գիտնականները։ «ԱրմԴայվինգ»-ը կատարել և շարունակում է կատարել բազում գիտահետազոտական սուզումներ ենթադրյալ և հարակից հատվածներում՝ պահանջվող նյութ տրամադրելու համար գիտնականներին հետագա հետազոտությունների համար։

stromatolite sevan
ստրոմատոլիտ Սևան

 
Հեղ.՝ Արևիկ Հարությունյան

 
Աղբյուր
https://en.wikipedia.org/wiki/Stromatolite
https://simple.m.wikipedia.org/wiki/Stromatolite
https://maxpark.com/community/228/content/2756135