Ապրիլի 12, 2018

Վերադարձնել Սևանին

Սևանի տված ամեն բարիքի դիմաց (էներգիա, ջուր, սննունդ և լողալու ու սուզվելու տեղ) մենք պետք է ինչ-որ բան վերադարձնենք Սևանին և հոգանք նրա մասին։

Սևանի Ազգային Պարկի հետ համատեղ, իրենց թույլատվությամբ, ԱրմԴայվինգը մշակել է մի քանի նախագիծ Սևանա լճի ֆլորան զարգացնելու համար։

Ինչպե՞ս կարող եք վերադարձնել Սևանին

Մեր կապուտակ գեղեցկուհին շփացած չէ նվերներով, հետևաբար յուրաքանչյուր բան, որ անցնում է ձեր մտքով կարող եք անել։ Կարծու՞մ եք այն կարիք ունի ձկների, գնեք մի քանիսը և բաց թողեք լճում։ Սևանն անպայման հանգրվան կտա նրանց։ Կարծու՞մ եք այն մաքրման կարիք ունի, վերձրեք ձեր սուզորդական հանդերձանքը և միացեք լճի հատակը մաքրման մեր նախաձեռնությանը։ Նույնիսկ եթե դուք սուզորդ չեք, ափերը նույնպես ունեն մաքրման կարիք։

ԱրմԴայվինգը կարծում է, որ յուրաքանչյուրիս պարտքն է ունենալ գոնե մի փոքր ներդրում Սևանի ֆլորան և ֆաունան փրկելու հարցում։