Հունվարի 14, 2020

Ջրային փրկարար

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԴԱՅՎԻՆԳԻ «ՋՐԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ» (LIFEGUARD) ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
«ՋՐԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ» ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՅՈՒՐԱՑՆԵԼ ԽԵՂԴՎՈՂ ՄԱՐԴՈՒՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԱԼԳՈՐԻԹՄՆԵՐԸ

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ՝

— Փոխանցել մասնակիցներին ջրային միջավայրում արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու արձագանքման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:
— Սովորեցնել դասընթացի մասնակիցներին ճանաչել և հասկանալ արտակարգ իրավիճակները, ճիշտ կողմնորոշվել, արագ և արդյունավետ արձագանքել դրանց, որպեսզի հնարավորինս կանխարգելվի խեղդվելու վտանգը և վնասվածքներ ստանալը։

ՈՎ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՆՑՎԵԼ «ՋՐԱՅԻՆ ՓՐԿԱՐԱՐ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ

— Պարապմունքների ծրագիրը պահանջում է լարված ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն
— Նախքան պրակտիկ դասերին մասնակցելը անհրաժեշտ է բժշկի խորհդատվություն։
— Եթե ունեք բժշկական հակացուցումներ կամ հաշմանդամություն, որոնք կարող են խանգարել Ձեզ մասնակցել միջոցառումներին, կամ եթե Դուք ունեք հարցեր դասընթացին ամբողջությամբ ներգրավվելու վերաբերյալ, խնդրում ենք կապվել մեզ հետ։ Մենք կքննարկենք բոլոր հարցերը մինչ դասընթացի սկիզբը։
— Դասընթացներում գրանցվելու համար Դուք կարող եք լինել ցանկացած տարիքի, բայց աշխատանքային օրենսդրությունը պահանջում է, որպեսզի Դուք լինեք 18 տարեկան և ավելի լողավազանում, ջրաշխարհում… աշխատելու համար, ինչպես նաև լինեք 18 տարեկան և ավելի լողափերում աշխատելու համար:

ՈՐՊԵՍԶԻ ՀԱՋՈՂ ԱՆՑՆԵՔ ԵՎ ԱՎԱՐՏԵՔ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ, ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՔ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

— Թռնել և սուզվել լողավազանի խորը հատվածում (եթե առկա է)։
— Մեկ րոպեի ընթացքում կամ ավելի քիչ ժամանակահատվածում լողալ 50մ։
— Անընդմեջ լողալ 100 մ փորի, այնուհետև՝ մեջքի վրա։
— Պահել շունչը ջրի տակ 30 վայրկյան։
— Սուզվել լողավազանի ամենախորը հատվածում՝ մեկնարկելով լողավազանի եզրից։
— Առանց օգնության դուրս գալ լողավազանից, չօգտվել սանդուղքներից կամ աստիճանից։
— Պատրաստ լինել անցնել սթրես-տեստավորում։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

— Միջազգային ստանդարտներին համապատասխան դասընթացը տևում է 30 ժամ (որից 8 ժամ՝ EFR)։
— Իրավաբանական հարցեր և աշխատանք լողավազանում՝ 16 ժամ։
— Տեսական քննություն։
— Խմբի մասնակիցների նվազագույն թիվը՝ 6, առավելագույնը՝ 8 մարդ։
— Հրահանգչի հետ միասին դուք կկազմեք պարապմունքների՝ ձեզ հարմար դասացուցակ։
— Դասընթացները կվարվեն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։
Դասընթացի արժեքը (շուտով)

Դասընթացը հաջողությամբ ավարտելիս յուրաքանչյուր մասնակից կստանա LIFEGUARD վկայական, ինչպես նաև EFR — CPR / AED и First Aid վկայական, որոնք ուժի մեջ կլինեն երկու տարի 2012թ-ից ընդունված նոր ստանդարտներին համապատասխան։