Եթե ցանկանում եք փորձել բոլորովին մի նոր բան, տարբերվող սկուբա դայվինգից, ապա սա հենց այն է, ինչ դուք փնտրում եք։
Ֆրդայվինգը ստորջրյա սուզման տեսակ է, որի ժամանակ սուզորդը զարգացնում է կարողություն պահել սեփական շնչառությունը ջրի տակ հնարավորինս երկար, ի տարբերություն սկուբա դայվինգի, որտեղ օգտագործվում են լրացուցիչ թթվածին պարունակող սարքավորումներ։
Մենք որոշեցինք ակումբի անդամների համար առաջարկել մի նոր ուղղություն, և սկսեցինք զարգացնել Ֆրիդայվինգը։ Հայաստանում այդպիսի սպորտ սկսելու պատճառներից էր նաև Սևանա լճի հնարավությունների գնահատումը որպես դայվ ռեզորթ ֆրիդայվինգի համար։
Մենք մեծ ծավալի հետազոտություններ ենք անցկացրել Ֆրիդայվինգի ուսուցողական մեթոդների, սերտիֆիկացման և պայմանների հետ կապված։ 2017 թ.-ին կազմվեց առաջին խումբը, որի անդամները սովորեցին և ստացան հավաստագրեր։ Կուրսը հաջողվեց և 3 ամիս անց կազմվեց երկրորդ խումբը, որի կազմում կար արդեն 9 մասնակից։
Հայաստանը համարվում է լեռնային երկիր, իսկ հայերը՝ ոչ շատ լավ ընկերներ ջրի հետ։ Բայց այժմ մենք տեսնում ենք թե ինչպես է զարգանում Սկուբա դայվինգը։ Պարզապես հարկավոր էր կազմակերպչական ջիղ և էնտուզիազմ։ Մենք համոզված ենք, որ Հայաստանում Ֆրիդայվինգի զարգացման համար ևս կան բոլոր նախադրյալները, իսկ Սևանա լիճն ավելի շատ կգնահատվի և կդառնա հանրաճանաչ աշխարհի դայվերների կողմից։
Կուրսի մանրամասները
Ֆրիդայվինգի կուրսը բաղկացած է 3 հիմնական փուլից, որոնք իրենցից ներկայացնում են 6 պարապմունք լողավազանում։ 1 պարապմունքի տևողությունը մոտ 2,5 ժամ է (1 ժամ տեսություն, 1.5 ժամ լողավազան)։ Կուրսերի ավարտին անցկացվում է քննություն և տրվում ռուսական Molchanovs համակարգի որակավորման սերտիֆիկատ։ Կուրսն անց է կացնում Հայաստանի Molchanovs հրահանգիչ Դավիթ Թևանյան-ը.
1. Տեսական գիտելիքներ
Ֆրադայվինգի հմտությունների տեսական դասընթացներ։
2. Սուզումներ փակ ջրում, Gold’s Gym լողավազանում
Ուսուցողական դասընթացներ փակ ջրում (լողավազան) շունչը պահելու հմտություն ձեռք բերելու համար, ինչպես նաև ստատիկ և դինամիկ շնչառության զսպման մեխանիզմի մշակում։
3. Սուզումներ բաց ջրում (լրացուցիչ)
Սուզումներ Սևանա լճում ՝ ազատ սուզվելու հմտություն, և հաստատուն քաշով սուզվելու ունակություն ձեռք բերելու համար, ինչպես նաև մարմնի պատշաճ ընթացակարգը պահելու գիտելիքներ։
Գնացուցակի համար սեղմել այստեղ։
Ինչու՞ անցնել կուրսն ԱրմԴայվինգի հետ
Չափազանց կարևոր է ընտրել կուրսն անցկացնելու վայրը, քանի որ հարկավոր է բալանսավորել դասընթացին տրամադրած բյուջեն և ստացած որակը։ Մեր նպատակը, դասընթացը տրամադրելուց բացի ձեզ լավ սուզորդ դարձնելն է։
Տե՛ս Հաճախ Տրվող Հարցեր բաժինը՝ հասկանալու, թե ինչի համար է անհրաժեշտ սերտիֆիկացումը։