Your personal data will be used to process your order, support your experience throughout this website, and for other purposes described in our privacy policy.
ՎՃԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Առցանց վճարում
Կայքում առցանց վճարում կատարելուց հետո, այն ենթակա է վերադարձման միայն այն դեպքում, երբ Ալթիթուդ 1900-ը չի կարող լիարժեք մատուցել ծառայությունը:
Առցանց վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում Հաճախորդը կարող է դիմել Ընկերությանը՝ զանգահարելով 055 19-00-39 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ info@diving.am հասցեով:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի վճարումների ուշացման, չեղարկման, ինչպես նաև վճարային այլ խնդիրների դեպքում։
Առցանց վճարված գումարի հետվերադարձ
Բանկային քարտերով օնլայն վճարված գումարի մասնակի և ամբողջական հետվերադարձ կատարվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Իդրամով օնլայն վճարված ծառայությունների գումարի վերադարձը կատարվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Օնլայն վճարված ծառայությունների չեղարկման կամ դրա արժեքի փոփոխության արդյունքում առաջացած գումարային տարբերությունները ենթակա են վերադարձման հաճախորդին այն եղանակով, ինչով կատարվել է վճարումը։
Օնլայն վճարված ծառայության գումարի առձեռն վերադարձ կատարել չի թույլատրվում։ Կանխիկ վճարված գումարի հետ վերադարձը հնարավոր է կատարել միայն կանխիկ տարբերակով։
Բողոքարկում
Հաճախորդի կողմից բողոքները կարող են ներկայացվել ինչպես բանավոր կարգով, զանգահարելով 055 19-00-39 հեռախոսահամարով, այնպես էլ գրավոր կարգով՝ info@diving.am էլեկտրոնային հասցեին կամ Ընկերության հասցեով նամակ ուղարկելու դեպքում:
Հեղինակային իրավունքի պաշտպանություն
Կայքում առկա ողջ տեղեկատվությունը ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ Կայքի դիզայնը, տեսաձայնագրությունները, տեքստերը, գրաֆիկ պատկերները, լոգոները, ծրագիրը, պատկանում են Ընկերությանը կամ իր գործընկերներին՝ հեղինակային իրավունքով, կամ վերջիններս ունեն դրանք օգտագործելու համապատասխան լիցենզիա կամ այլ իրավական հիմք: Վերոնշյալ մտավոր սեփականության օբյեկտները պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ընկերության կողմից մատուցվող ոչ մի ծառայություն չի կարող վերարտադրվել, կրկնօրինակվել, վաճառվել կամ վերավաճառվել՝ առանց Ընկերության ուղղակի գրավոր համաձայնության: