preloader

ՄԵՐ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԸ

ԱրմԴայվինգում աշխատում են միայն որակավորված հրահանգիչներ: Մենք առաջարկում ենք PADI սկուբա դայվինգ, SSI Ֆրիդայվինգ և EFR Առաջին օգնության դասընթացներ, որոնք անց են կացվում բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետների կողմից:

Գրիգոր Ավետիսյան սկուբա դայվինգի հրահանգիչ

Գրիգոր Ավետիսյան

ՓԱԴԻ Սկուբա Դայվինգի հրահանգիչ
  • Հրահանգիչ #՝ 444331

  • Ծննդյան ամսաթիվ՝ 1986

  • Հեռ՝ +374 93 60-83-28

  • Էլ. հասցե՝grigor-avetisyan-86@mail.ru
    Գրիգոր Ավետիսյանը ակտիվ, էքստրիմ սպորտաձևերի սիրահար է։

    2006թ-ից նա զբաղվում է ալպինիզմով և պարաշյուտային սպորտով, իսկ 2016թ-ից նրա հետաքրքրությունների ցանկը համալրեց ևս մեկ էքստրիմ սպորտաձև՝ դայվինգը։ Նա իր առաջին սուզումը կատարել է 2016թ. Սևանա լճում և արդեն իսկ հասցրել է ստանալ 18 սուզորդական հավաստագրեր, այդ թվում Առաջին ալիքի ֆրիդայվինգի հավաստագիր։ 2019թ. Գ. Ավետիսյանը Դահաբում ստացավ DiveMaster որակավորում, իսկ 2021թ.՝ PADI Հրահանգիչ որակավորումը։
Օլգա Դավիդովա ֆրիդայվինգ

Օլգա Դավիդովա

SSI Ֆրիդայվինգի հրահանգիչ
  • Ծննդյան ամսաթիվ՝ 1978

  • Հեռ՝ +374 93 12-79-76

  • Էլ հասցե՝olgitta@inbox.ru
    Օլգան սկսել է զբաղվել հաթհա յոգայով և ֆրիդայվինգով 2010 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր իր կյանքում այս երկու գործունեությունները լրացրել են միմյանց։

    2013 թվականին նա ավարտել է հրահանգչի դասընթաց Նատալյա Մոլչանովայի հետ և այդ պահից սկսած ակտիվորեն աշխատում է որպես ֆրիդայվինգի հրահանգիչ։ Տարիների ընթացքում նա մարզել է ավելի քան 200 անձի՝ սկսնակներից մինչ պրոֆեսիոնալ լողորդներ:

    2019 թվականից սկսած նա դարձել է Ռուսաստանի չեմպիոն խորությամբ մարզաձևում, մասնակցել է բազմաթիվ մրցումների, այդ թվում՝ գավաթների և աշխարհի առաջնությունների, դարձել CNF-ի և FIM-ի ազգային ռեկորդակիր, իսկ 2020 թվականին սահմանել է երեք համաշխարհային ռեկորդ՝ կատարելով ֆրիդայվինգ Չերիկ Քել լեռնային լճում, Կաբարդինո-Բալկարիայում:

    2023 թ. օգոստոսի 22-ին Օլգան սահմանեց CMAS Աշխարհի ռեկորդ Սևանա լճում հետևյալ ձևում՝ սուզում քաղցրահամ ջրում հաստատուն քաշով առանց լաստ։

    2023 թ. նոյեմբերի 16-ին Օլգան դարձավ AIDA-ի դատավոր։
Արիել Մալհասյան EFR հրահանգիչ

Արիել Մալհասյան

Առաջին օգնության հրահանգիչ
  • Հրահանգիչ #՝ 443989

  • Ծննդյան ամսաթիվ՝ 1979

  • Հեռ՝ +374 93 77-68-00

  • Էլ. հասցե՝amalhasyan@yandex.ru
    Ավարտելով Մխիթար Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանը, 2001 թ.-ին Արիելը սկսեց աշխատել շտապօգնությունում որպես պարամեդիկ։

    Այժմ հանդիսանում է Հայաստանի Ալպինիզմի և Տուրիզմի Ֆեդերացիայի անդամ և որակավորված տուրիզմի հրահանգիչ։ 2021 թ.-ի հուլիսին ստացել է փրկարարի կոչում ՀՀ ԱԻՆ-ի կողմից։

    Արիելն իր առաջին սուզումը կատարեց Սևանա լճում 2014 թ.-ին: 2019-in նա ստացավ իր Emergency First Response հավաստագիրը: Այսօր նա ունի Մաստեր Սկուբա Դայվերի հավաստագիր։