preloader

Սևանի տված ամեն բարիքի դիմաց (էներգիա, ջուր, սնունդ, լողալու ու սուզվելու հնարավորություն) մենք պետք է ինչ-որ բան վերադարձնենք և հոգանք նրա մասին։ ԱրմԴավինգը կարծում է, որ բոլորիս պարտականությունն է առնվազն մի փոքր ներդրում ունենալ Սևանի բուսական ու կենդանական աշխարհը փրկելու հարցում։

Սևանի Ազգային Պարկի հետ համատեղ և իրենց թույլատվությամբ, ԱրմԴայվինգը մշակել է մի քանի նախագիծ Սևանա լճի ֆլորան զարգացնելու համար։

Մենք գնում ենք կենդանի ձուկ  լիցենզավորված վայրերից ու ուտելու փոխարեն նետում ենք Սևանա լիճը՝ նոր կյանք տալով նրանց ու մեր Սևանին։