preloader
Altitude 1900 dive resort Armenia
PADI Որակավորված
CMAS սպորտ կոմիտեի (Ֆրիդայվինգի հանձնաժողովի) անդամ
AIDA լիարժեք ասամբլեայի անդամ

Լինելով լեռնային երկիր՝ Հայաստանը երբեք չի ասոցացվում դայվինգի հետ, մինչդեռ Սևանա լիճը շատ հարմարավետ վայր է և՛ սկուբա դայվինգի, և՛ ֆրիդայվինգի համար։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից 1900 մետր բարձրության վրա, ուստի այն կատարյալ վայր է բարձրադիր սուզումների համար: Կան նաև շատ այլ առավելություններ (տես դայվինգ Սևանում ):

«Բարձրություն 1900» սուզորդական կենտրոնը կառուցելու համար «ԱրմԴայվինգը» մասնակցել է սուզորդական-տուրիզմի հետ կապված 7 ցուցահանդեսների (Օրլանդոյում, Լաս Վեգասում, Դյուսելդորֆում, Մոսկվայում և այլն), օգտվել է 40 դայվ ռեզորթների ծառայություններից ավելի քան 20 երկրներում, կազմակերպել է ավելի քան 1000 սուզում Սևանա լճում։

Թիմը բաղկացած է ավելի քան 500 որակավորված սուզորդներից, որոնց թվում կան PADI և SSI սերտիֆիկացված հրահանգիչներ, սուզորդ-փրկարար, հնագետ, կենսաբան, տեխնիկական սուզորդ։

Հարմարություններ