Յուրաքանչյուր տարի ԱրմԴայվինգը կազմակերպում է սուզարշավներ Սևանի երկայնքով նպատակ ունենալով մաքրել լճի հատակը անվադողերից, շշերից, հին ձկնորսական ցանցերից, որոնք աղտոտում են մեր լիճը:
ԱրմԴայվինգը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ համագործակցելով գիտական կազմակերպությունների հետ (Սևան ազգային պարկ, ձկնաբանության ինստիտուտ, երկրաբանության ինստիտուտ և այլն)՝ տրամադրելով անհրաժեշտ տվյալներ Սևանա լճի հատակից տարբեր հետազոտությունների համար:
2021 թվականին UNDP in Armenia-ի և GEF Small Grants ծրագրերի օգնությամբ ԱրմԴայվինգը ձեռք բերեց ստորջրյա կորած ցանցերի հայտնաբերման, հեռացման և մշակման համար նախատեսված հատուկ սարքեր:
Մեր առաքելություններից մեկը մեր էկոհամակարգը բոլորի համար ավելի լավը դարձնելն է, և մենք կարևորում ենք երիտասարդ սերունդների կրթության դերը: Սեմինարների ընթացքում մենք երեխաներին պատմում ենք սուզվելու մասին, ցուցադրում սուզորդական սարքավորումներ, ուսուցանում ենք աշխարհի առջև ծառացած բնապահպանական խնդիրների մասին և ցուցադրում տեսանյութեր, որոնք արվել են ԱրմԴայվինգի շրջագայությունների ընթացքում:
Ամեն տարի մենք կազմակերպում ենք սուզարշավեր տարբեր ուղղություններով: Սովորաբար փորձում ենք ընտրել այն երկրները, որոնք ինչ-որ կերպ կապված են Հայաստանի հետ։ Մենք այս նախագիծն անվանում ենք «Ծովից Ծով Հայաստան»։
Սա, հավանաբար, ամենահետաքրքիր և ամենասիրված նախագծերից մեկն է, որը մենք ունենք մեր ակումբում: