preloader

4ՍԵՎԱՆ

<<Ֆոր Սևան>>-ը ստեղծվել է «Արմդայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի կողմից ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում՝ նորարարական ստորջրյա տեխնոլոգիայի կիրառմամբ» ծրագրի շրջանակներում։

Մենք ստեղծել ենք այս նախագիծն այն համոզմունքի վրա, որ փոքր ընտրությունները, որոնք մենք կատարում ենք ամեն օր, կարող են փոխել աշխարհը:

Logo 4Sevan

ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ

Մեր սուզորդները Սևանի հատակից հավաքում են տոննաներ կշռող աղբ՝ պլաստիկի և լքված ձկնորսական ցանցերի տեսքով, վերամշակում և վերածում բազմապիսի իրերի (զարդեր, բանալիների շղթաներ, և այլն), այնուհետև վաճառում ենք։ Ստացված եկամուտը ծախսվում է ծրագիրն ընդլայնելու և մեր սիրելի լճից ավելի շատ թափոններ հեռացնելու վրա:

ՄԻ ՔԱՆԻ ՓԱՍՏ

  • Ձեռք բերելով մեկ իր, ԴՈՒ՛ Սևանա լճից հեռացնում ես 40 մետր հին լքված ձկնորսական ցանց,
  • Յուրաքանչյուր իր Սևանա լճի շրջակա գյուղերի և քաղաքների բնակիչների ձեռքի աշխատանք է,
  • Իրերի հիմնական մասը պարունակում է Սևանա լճի հատակից հանված, լճում դեն նետված իրական ձկնորսական ցանցերից

Դարձի՛ր մաքուր Սևան շարժման անդամ։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ ԴՈՒ՛

Ցանկանու՞մ ես մասնակցել Սևանը փրկելու մեր քարոզչությանը։ Միասին մենք կարող ենք վերջ տալ Սևանի պլաստիկ ճգնաժամին և կառուցել ավելի կայուն ապագա, որտեղ մարդկությունը ապրում է բնության կողքին, այլ ոչ թե նրա հաշվին:

Եղիր առաջինն, ով ձեռք կբերի նոր, սահմանափակ թողարկված զարդեր և բանալու շղթաներ, որոնք բարձրացնում են իրազեկումը Սևանի կենդանական կյանքի վրա աղտոտվածության ազդեցության մասին:

1․ Գնիր 5000 դրամ արժողությամբ բանալու շղթա կամ զարդ։ 

2․ Ինստագրամում կատարիր քո սեփական գրառումը և նշիր #4Sevan:

3․ Վե՛րջ: Հավատա, այսուհետ կարող ես հպարտորեն հայտարարել, որ հսկայական քայլ ես կատարել Սևանը թափոններից փրկելու գործընթացում։

ԻՆՉՊԵՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

Պատվիրելու համար կամ հարցերի դեպքում, խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ + 374 (95) 09-99-16

Կարդալ ավելին Սևանի հատակի մաքրման այլ նախագծերի մասին։