Մենք համագործակցում ենք հնագիտական կազմակերպությունների հետ՝ կատարելով պեղումներ Սևանի ստորջրյա հատվածում և փոխանելով համապատասխան տվյալներ։ Մեր դայվերները սուզվում են հնագետների կողմից նշված վայրերում և տեսագրում արտասովոր թվացող վայրերն ու առարկաները: Այնուհետև մասնագետներն ուշադիր զննում են տեսագրությունները և համապատասխան որոշումներ կայացնում։