- Home
- Հրահանգիչներ
Հրահանգիչներ
ՄԵՐ ՀՐԱՀԱՆԳԻՉՆԵՐԸ
ԱրմԴայվինգում աշխատում են միայն որակավորված հրահանգիչներ: Մենք առաջարկում ենք PADI սկուբա դայվինգ, Molchanovs Ֆրիդայվինգ և EFR Առաջին օգնության դասընթացներ, որոնք անց են կացվում բարձր որակավորում ունեցող և փորձառու մասնագետների կողմից:

Գրիգոր Ավետիսյան
ՓԱԴԻ Սկուբա Դայվինգի հրահանգիչ- Հրահանգիչ #՝ 444331
- Ծննդյան ամսաթիվ՝ 1986
- Հեռ՝ +374 93 60-83-28
- Էլ. հասցե՝grigor-avetisyan-86@mail.ru
-
Գրիգոր Ավետիսյանը ակտիվ, էքստրիմ սպորտաձևերի սիրահար է։
2006թ-ից նա զբաղվում է ալպինիզմով և պարաշյուտային սպորտով, իսկ 2016թ-ից նրա հետաքրքրությունների ցանկը համալրեց ևս մեկ էքստրիմ սպորտաձև՝ դայվինգը։ Նա իր առաջին սուզումը կատարել է 2016թ. Սևանա լճում և արդեն իսկ հասցրել է ստանալ 18 սուզորդական հավաստագրեր, այդ թվում Առաջին ալիքի ֆրիդայվինգի հավաստագիր։ 2019թ. Գ. Ավետիսյանը Դահաբում ստացավ DiveMaster որակավորում, իսկ 2021թ.՝ PADI Հրահանգիչ որակավորումը։

Դավիթ Թևանյան
Մոլչանովս Ֆրիդայվինգի հրահանգիչ- Հրահանգիչ #՝ 3096470
- Ծննդյան ամսաթիվ՝ 1985
- Հեռ՝ +374 98 99-77-11
- Էլ հասցե՝tevanyan.davit@bk.ru
-
Պրոֆեսիոնալ նկարիչ, քանդակագործ (ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժինը): Մանկուց զբաղվել է լողով և շունչը ջրում պահած սուզումներով, ինչպես նաև մարտարվեստով:
2017-ին լսել է Ֆրդայվինգի մասին, և անմիջապես անցել Հայաստանում առաջին դասընթացներից մեկը: Այդ պահից սկսած նա սկսեց ֆրդայվինգին վերաբերվել որպես սպորտ և ապրելակերպ:
2019 թ. մայիսին Դահաբում ավարտեց հրահանգչի կուրսը Molchanovs համակարգով, ինչպես նաև մասնակցեց Ռուսաստանի՝ Ֆրիդայվինգի խորությամբ մրցաշարին` գրանցելով ազգային ռեկորդներ:
Այսօր Դավիթն արդեն զարգացնում է Ֆրիդայվինգն իր հայրենիքում՝ Հայաստանում, վարելով կուրսեր ինչպես լողավազանում, այնպես էլ բաց ջրում (Սևանա լճում):

Արիել Մալհասյան
Առաջին օգնության հրահանգիչ- Հրահանգիչ #՝ 443989
- Ծննդյան ամսաթիվ՝ 1979
- Հեռ՝ +374 93 77-68-00
- Էլ. հասցե՝amalhasyan@yandex.ru
-
Ավարտելով Մխիթար Հերացու անվան Երևանի բժշկական համալսարանը, 2001 թ.-ին Արիելը սկսեց աշխատել շտապօգնությունում որպես պարամեդիկ։
Այժմ հանդիսանում է Հայաստանի Ալպինիզմի և Տուրիզմի Ֆեդերացիայի անդամ և որակավորված տուրիզմի հրահանգիչ։ 2021 թ.-ի հուլիսին ստացել է փրկարարի կոչում ՀՀ ԱԻՆ-ի կողմից։
Արիելն իր առաջին սուզումը կատարեց Սևանա լճում 2014 թ.-ին: 2019-in նա ստացավ իր Emergency First Response հավաստագիրը: Այսօր նա ունի Մաստեր Սկուբա Դայվերի հավաստագիր։