preloader

ԱրմԴայվինգը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում՝ համագործակցելով գիտական կազմակերպությունների հետ ( Սևանի ազգային պարկ , ձկնաբանության ինստիտուտ , երկրաբանության ինստիտուտ և այլն)՝ տրամադրելով անհրաժեշտ տվյալներ Սևանա լճի հատակից:

նստվածք Սեւանից2017թ.-ի ամռանը Georisk գիտահետազոտական կառույցի հետ եղավ համագործակցության առաջին փորձը, երբ հայ և ֆրանսիացի երկրաբաների հետ համատեղ՝ 30 մետր խորությունից վերցվեց տիղմի նմուշ։ Այնուհետև Արծվանիստ գյուղի մոտ միասին ֆիքսեցինք Սևանի հատակի մի կտրվածք /պրոֆիլ/: Հատակի մակերևույթի, որոշ չափով նաև ընդերքի կտրվածքը ֆիքսվում է «սոնար» (sonar) սարքի միջոցով, ինչի միջոցով ստացվում է Սևանի հատակի պատկերային սկանավորումը՝ ճշգրիտ խորություններով: Համագործակցությունից հետո ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտը սարքը տրամադրեց ակումբին՝ Սևանի հատակի կտրվածքներն արդեն ինքնուրույն աշխատանքներով ֆիքսելու համար։ Այս միջոցառումներով ԱրմԴայվինգ ակումբը  սկսեց Սևանի հատակի սկանավորման և եռաչափ մոդելավորման գործընթացը։

Սևանի 3D սկանավորումՍևանի 3D սկանավորում2017թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին մեզ հաջողվեց ֆիքսել Սևանի հատակի 9 երկար պրոֆիլներ Արևիկի, Ժայռի, Արտանիշի և այլ ափերի մոտ։ Ստացված արդյունքները տրամադրվեցին Երկրաբանության ինստիտուտին հետազոտություններ կատարելու նպատակով։


 

 

Epson rov ստորջրյա դրոն SevanՍևանի ցանցերի աղբը2021 թ. UNDP in Armenia և GEF Small Grants ծրագրերի օգնությամբ ԱրմԴայվինգը ձեռք բերեց ստորջրյա կորած ցանցերի հայտնաբերման համար  նախատեսված հատուկ սարք: Սկաները, գտնվելով ջրի մակերևույթի վրա, էկրանին պատկերում է ներքևի հատվածում բոլոր անոմալիաները 50 մետր լայնությամբ:

Սա զգալիորեն հեշտացնում է ցանցերի և աղբի հայտնաբերման աշխատանքը։ Իրերը հայտնաբերելուց անմիջապես հետո գործարկվում է Epson ROV ստորջրյա դրոնը, որը ցամաքից կառավարվում է անհատի կողմից։