Սևանա լճի հանրահռչակումն ունի իր բացասական կողմերը, մասնավորապես` ավազանի լրացուցիչ աղտոտումը: Մենք պետք է մաքուր պահենք Սևանը՝ հատկապես այն վայրերը որտեղ լողում և սուզվում ենք:
Յուրաքանչյուր տարի ԱրմԴայվինգը կազմակերպում է սուզարշավներ, որոնց նպատակն է մաքրել Սևանի հատակը անվադողերից, շշերից, հին ձկնորսական ցանցերից և այլ աղբից, որոնք աղտոտում են մեր լիճը: Նախորդ տարիների ընթացքում լճի հատակից հավաքվել է ավելի քան 500 պարկ աղբ։ Մենք անընդմեջ ընդլայնում ենք մեր մաքրման տարածքները։
Մենք գիտակցում ենք, որ հնարավոր չէ լճի հատակը մաքրել ընդամենը մի քանի սուզորդներով, բայց մեր հիմնական նպատակն է կանխել լճի աղտոտումը իրազեկման միջոցով՝ գրավելով հասարակության ուշադրությունը այս խնդրի վրա: