Ամեն տարի մենք կազմակերպում ենք սուզարշավներ դեպի տարբեր երկրներ, որտեղ կան հետաքրքիր սուզվելու վայրեր: Սովորաբար մենք փորձում ենք ընտրել այն երկրները, որոնք ինչ-որ կերպ կապված են Հայաստանի հետ։ Մենք այս նախագիծն անվանում ենք «Ծովից Ծով Հայաստան»։
Սա մեր ակումբի անդամների կողմից ամենասիրված և ամենահետաքրքիր նախագծերից մեկն է։