preloader

ԻՆՉՈՒ

ԱրմԴայվինգի առաքելություններից մեկը մեր էկոհամակարգը բոլորի համար ավելի լավը դարձնելն է, և մենք կարևորում ենք երիտասարդ սերունդների կրթության դերը այդ հարցում:
Մենք կարծում ենք, որ անվճար սեմինարներ կազմակերպելու այս նախաձեռնությունը կարևոր է լայն աշխարհայացքով սերունդ դաստիարակելու համար, ով հոգ կտանի այն աշխարհի մասին, որտեղ նրանք ապրում են։

ԻՆՉ

Սեմինարների ընթացքում մենք երեխաներին պատմում ենք դայվինգի մասին, ցուցադրում ենք սուզորդական սարքավորումներ, ուսուցանում ենք աշխարհի առջև ծառացած բնապահպանական խնդիրների մասին և ցուցադրում  տեսանյութեր, որոնք արվել են մեր ակումբի անդամների շրջագայությունների ընթացքում:

ՈՐՏԵՂ

Դայվինգի առաջին սեմինարը 2016 թվականին էր, Վիքիճամբարում, որը կազմակերպել էր Վիքիմեդիա Հայաստանը։ Սեմինարի հանրաճանաչությունը և երեխաների ոգևորությունը ազդանշան դարձավ, որ այս նախաձեռնությունը պետք է լինի շարունակական:

Հաջորդ սեմինարը կազմակերպվեց Դիլիջանի միջազգային դպրոցում, որին հաջորդեց Ստեփանակերտը, որտեղ երեխաները հնարավորություն ունեցան իրենց առաջին շունչը կատարել ջրի տակ: Ավելի ուշ սեմինար իրականացրեցինք Գյումրիում, որին մասնակցում էին նաև մեծահասակներ։

Այժմ մենք երեխաներին հրավիրում ենք Սևանում գտնվող մեր սուզորդական կոնտրոն, որտեղ ունենք բոլոր պայմանները նրանց և մեզ համար հարմարավետ սեմինար կազմակերպելու համար։