Սուզորդների համար ջրում հաղորդակցման դժվարությունը պայմանավորված է տեղեկատվության փոխանցման համար ձայնի բացակայության և միմիկան արտահայտելու անկարողության հետ: Սակայն գոյություն ունի միջազգային դայվերական ժեստերի համակարգ, որը թույլ է տալիս շփվել ստորջրյա աշխարհում, նկարագրել բնորոշ իրավիճակները և կազմակերպել «ջրային հաղորդակցություն»:
Ստորջրյա ժեստերի լեզուն ցամաքային կյանքում կիրառվող ժեստերի մշակման արդյունք է: Սակայն ի տարբերություն ցամաքում կիրառվող ժեստերի, ջրում շարժումները պետք է լինեն ավելի հստակ, քանի որ դա շփման միակ տարբերակն է և ուղարկվող հաղորդագրությունները պետք է լինեն միանշանակ՝ ինֆորմացիայի թյուրըմբռնումից խուսափելու համար։
Հաղորդակցման այս նշանները հայտնի են «դայվ-ժեստեր» անվանումով: Նշենք առավել կիրառելի դայվ ժեստերը: