preloader
AIDA Հայաստանի ֆրիդայվինգի գավաթ 2026

AIDA Հայաստանի ֆրիդայվինգի գավաթ 2026

by
472 472 people viewed this event.

Հարգելի ընկերներ, ուրախ ենք տեղեկացնել, որ «ԱրմԴայվինգ» ՀԿ-ն կազմակերպում է «AIDA Հայաստանի Գավաթ 2026» ֆրիդայվինգի միջազգային մրցույթ: Մենք հյուրընկալում ենք տարբեր երկրների թիմերի, ովքեր ցանկանում են մասնակցել մրցույթին։

Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի արդյունքներով կընտրվի Հայաստանի ֆրիդայվինգի հավաքականը, որը կմասնակցի ֆրիդայվինգի աշխարհի առաջնությանը և կներկայացնի Հայաստանը։

Ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի հեռուստադիտողների համար ամբողջ աշխարհից։

✅ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ֆրիդայվինգի մրցումներին մասնակցելու համար բժշկական վկայականը պարտադիր է։

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
4 դիսցիպլին (STA, DYNB, DNF, DYN)
1 Ապրիլ – Բրիֆինգ և գրանցում
1 Ապրիլ – Մարզիկների մարզական օր
2 Ապրիլ – STA
3 Ապրիլ – DNF
4 Ապրիլ – DYNB
5 Ապրիլ – DYN

Ավելի մանրամասն տեղեկատվության համար, կարող եք այցելել AIDA-ի պաշտոնական կայքը։

ԱՐԺԵՔ
Վճարում կատարելու համար, խնդրում ենք հետևել հղմանը։

– Մասնակցություն մեկ դիսցիպլինում – 22,500 Դրամ (մոտ. €50)
– Մասնակցություն բոլոր դիսցիպլիններում – 76,500 Դրամ (մոտ. €170)
– AIDA-ի անդամ լինելը պարտադիր է: Եթե ​​դեռ չեք թարմացրել ձեր AIDA 2026 կարգավիճակը, կարող եք այն ակտիվացնել AIDA Հայաստանի միջոցով – 4000 Դրամ։

ԼՈՂԱՎԱԶԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Երկարություն: 50 մ.
Խորություն: 1.5–4.5 մ.

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Յուրաքանչյուր մարզաձևի հաղթող կստանա մեդալներ, առաջին տեղի համար՝ դրամական պարգևներ, իսկ երկրորդ և երրորդ տեղերի համար՝ նվերներ մեր հովանավորներից։ Լրացուցիչ մրցանակներ կհանձնվեն բոլոր չորս մրցաձևերի համակցված արդյունքներից հաշվարկված ընդհանուր վարկանիշային աղյուսակի հիման վրա։

ՏԵՂԱՎՈՐՈՒՄ ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ (ԼՐԱՑՈՒՑԻՉ)
Հյուրանոց: Dynasty Hotel & Spa
Կայք: https://dynastyerevan.com/
Տարածություն: 18 րոպե քայլելով մինչև մրցութի լողավազան
Եթե ​​ցանկանում եք մնալ այս հյուրանոցում, խնդրում ենք ուղարկել ձեր հարցումը հետևյալ հասցեով՝ info@diving.am
Կամ կապնվեք՝ +374 95 099916 (WhatsApp, Viber, Telegram).
Խնդրում ենք նախապես ամրագրել ձեր սենյակը 15.03.2026.

Սենյակների գներ (մեկ գիշերվա համար)՝
– Մեկտեղանոց սենյակ՝ 31,000 Դրամ (մոտ. €70)
– Երկտեղանոց սենյակ (երկու անձի համար)՝ 33,000 Դրամ (մոտ. €75)
– Լրացուցիչ հյուր՝ + 10,000 Դրամ (մոտ. €25)
Նախաճաշը ներառված է:

ԳՐԱՆՑՈՒՄ
Գրանցման համար, խնդրում ենք լրացնել հայտը AIDA-ի կայքում։
Գրանցման վերջնաժամկետ՝ 31 Մարտ 2026

ԿՈՆՏԱԿՏ
+374 95 099916 (WhatsApp, Viber, Telegram)
info@diving.am

To register for this event please visit the following URL: https://www.aidainternational.org/Events/EventRegistration-2216 →

 

Date And Time

02-04-2026 @ 09:00 to
05-04-2026 @ 13:00
 

Location

 

Event Category

Share With Friends