preloader

Որքա՞ն ժամանակ է պահանջվում Սկուբա դայվինգի վկայագրի ստանալը և ի՞նչ է ներառվում դասընթացների մեջ։

How long does it take to get certified for freediving and what is included in the course?

Ո՞րն է Սկուբա դայվինգի և Ֆրիդայվինգի տարբերությունը։

Ամենամեծ տարբերությունը շնչառությունն է: Սկուբա դայվերներն օգտագործում են հատուկ օդով լցված բալոն և սարքավորումներ և երբեք չեն պահում իրենց շունչը ջրի տակ, մինչդեռ ֆրիդայվերները պահում են շունչը սուզվելիս և չեն օգտագործում որևէ սարքավորում։

Որքա՞ն արժեն դայվինգի դասերը։

Սեղմեք այստեղ գնացուցակի համար։

Ի՞նչ կա Սևանի տակ։

Սեղմեք այստեղ տեսադարանի համար։

Սկուբա դայվինգը վտանգավո՞ր է։

Ո՛չ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ժամանցային սկուբա դայվինգը այնքան անվտանգ է, որքան լողը։ Բնականաբար կան որոշակի վտանգներ, որոնք կանխելու համար պարտադիր պետք է անցել դասընթաց և ստանալ հավաստագիր։ Այն նման է մեքենա վարելուն՝ եթե հետևում եք երթևեկության կանոններին, ապա այն անվտանգ է։

Որքա՞ն է բավարարում օդով լցված 1 բալոնը։

Սա ամենատարածված հարցերից է, բայց ավաղ չունի հստակ պատասխան։ Մարդիկ շնչում են տարբեր պարբերականությամբ և լողալուց շնչում ավելի արագ քան հանգստի պահին։ Նաև որքան խորն են սուզվում, այդքան ավելի շատ օդ է օգտագործվում։ Հետևաբար պատասխանը հստակ չէ։ Դայվերներն ունեն հատուկ սարք, որի միջոցով տեղեկանում են թե որքան օդ է մնացել իրենց բալոնում։ Գոյություն ունեն տարբեր տարողությամբ բալոններ։ Որպես միջին վիճակագրություն, հանգիստ պայմաններում, միջին ջերմաստիճանի ջրում, 6-9 մետր խորության վրա օդի միջին տարողությամբ բալոնը կարող է հերիքել մոտ 1 ժամ։

Ես լողալ չգիտեմ և/կամ վախենում եմ ջրից, կարո՞ղ եմ արդյոք զբաղվել սկուբա դայվինգով։

Որոշակի լողալու հմտությունները պարտադիր են։ Հարկավոր է ունենալ լողալու որոշ հիմնական ունակություններ ջրում մնալու համար։ Ձեր PADI հրահանգիչը ձեզ կսովորեցնի կատարել վարժություններ ջրի տակ օգտագործելով հատուկ սարքավորումներ։

Արդյո՞ք բարդ է սկուբա դայվինգ սովորելը։

Այն ավելի հեշտ է, քան դուք պատկերացնում եք, հատկապես երբ ջրում ձեզ հանգիստ եք զգում։ PADI-ի նախնական կուրսը իր մեջ ներառում է տեսական դասընթացներ, փակ ջրում (լողավազանում) վարժություններ և 3 սկուբա սուզում բաց ջրում (մեր դեպքում՝ Սևանում)։ Դասընթացն իրականացվում է ելնելով ձեր առաջընթացից և ցուցաբերած տեսական և գործնական հմտություններից։

Քանի՞ տարեկանից կարելի է ձեռք բերել սկուբա դայվինգի սերտիֆիկատ։

PADI-ն պահանջում է լինել առնվազն 10 տարեկան հավաստագիր ստանալու համար որպես Junior Open Water Scuba Diver: 10 և 11 տարեկան երեխաները պետք է սուզվեն որևէ ծնողի, խնամակալի կամ PADI հրահանգչի հետ և մաքսիմալ 12 մետր խորության վրա։ 12 — 14 տարեկան անձիք պետք է սուզվեն որևէ մեծահաասակի հետ, իսկ 15 տարեկանից բարձր անձը կարող է արդեն ձեռք բերել սովորական Open Water Diver հավաստագիր։

Կա՞ արդյոք կանանց համար ինչ-որ յուրահատուկ խնդիր, որը թույլ չի տա զբաղվել դայվինգով։

Հղիությունից բացի՝ ոչ։ Մինչդեռ ֆիզիոլոգները շատ բան չեն բացահայտել դայվինգի ազդեցության մասին պտղի վրա, խրախուսվում է, որ հղի կանայք չսուզվեն՝ հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Ցիկլը որպես կանոն խնդիր չէ, շատ կանայք սուզվում են այդ օրերի ընթացքում։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ ցիկլի ժամանակ սուզումները կարող են նպաստել դեկոմպրեսիոն հիվանդություններին, հետևաբար խորհուրդ է տրվում այդ օրերին սուզվել ավելի կոնսերվատիվ։ Սուզորդներին, ովքեր ունենում են մինչցիկլային սինդրոմ կամ ցավեր ցիկլի ժամանակ, խորհուրդ է տրվում չսուզվել այդ օրերին։

Ի՞նչով զբաղվել Հայաստանում

Ճամփորդում ե՞ք Հայաստան կամ պարզապես փնտրում եք հետաքրքիր զբաղմունք Հայաստանում։ Դուք ճիշտ վայրում եք։ Տեսնել առաջարկները